Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն

Անպտղությունը` նաև սթրեսի արդյունք

Անպտղությունը`  նաև սթրեսի արդյունք

Հայաստանում անպտղությամբ տառապում է բնակչության 18 տոկոսը: Այս մասին այսօրվա աասուլիսում ասաց Հայաստանի մարդու վերարտադրության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը:


Նրա խոսքով, ամբողջ աշխարհում այս հիվանդության ցուցանիշը հասնում է 10-15 տոկոսի: Բժշկի հավաստմամբ, Հայաստանում յուրաքանչյուր վեցերորդ զույգ նման խնդիր ունի: Դա պայմանավորված է ինֆեկցիոն հիվանդություններով:

Բացի այդ, ինչպես նկատեց Է. Համբարձումյանը, երկրում շատ են նաև հղիության արհեստական ընդհատումները:

Ըստ նրա, նաև 90-ական թվականների ազդեցությունն է այստեղ առկա:

«Այդ տարիքի աղջիկների մոտ, որոնց վերարտադրողական օրգանները այդ սկսել են գործել, այժմ սթրեսային վիճակի հետ կապված անպտղության խնդիրներ կան: Հիմնակաում այս երեք գործոններն են նպաստում այդ հիվանդության ի հայտ գալուն: Հայաստանում շուտ են ամուսնանում, սա մեր բժիշկների համար շահավետ է, քանի որ բարենպաստ տարիք է խնդիր կանխելու համար»,-ասաց մանագետն ու ավելացրեց, որ ավելի մեծ տարիքում դժվար է բուժել այս հիվանդությունը:

Ասուլիսին ներկա Լոս Անջելեսի «CHA պտղաբերության կենտրոնի» ղեկավար Վիգեն Սեփիլյանն, իր հերթին խոսելով խնդրի մասին, նկատեց, որ ԱՄՆ-ի բնակչության մոտ 15 տոկոսն է տառապում անպտղությամբ:

Ըստ նրա, ԱՄՆ-ում այս հինավությունը հիմնականում այն կանանց մոտ է առկա, ովքեր խնդիրներ են ունենում արգանդի փողերի հետ կապված: Իսկ մոտ 40 տոկոսի պարագայում խնդիրը տղամարդու մոտ է առկա, ինչը պայմանավորված է սերմի տկարության կամ այլ խնդիրների հետ: Մոտ 10-15 տոկոսի մոտ պատճառներն անհայտ են: Բացի այդ, մասնագետը նկատեց, որ բորբոքումները նույնպես կարող են անպտղության պատճառ դառնալ:

«Մեր մոտեցումն այն է, որ և տղամարդը, և կինը պետք է հետազոտվեն: Սխալ է այս պարագայում միայն կնոջը դատապարտել: Եթե կինն արդեն 35 տարեկան է, պետք է ավելի շուտ դիմել, քանի որ այդ տարիքում ավելի դժվար է խնդրին լուծում տալ: Մեզ մոտ մեծագույն խնդիր է կնոջ տարիքը: Մեզ դիմած զույգերի 85 տոկոսը դրական արդյունք են ունենում»,-ասաց Վ. Սեփիլյանը: Նրա խոսքով, չի կարելի ասել, որ բուժումը միանգամից է արդյունք տալիս, դրա համար երկար ժամանակ է պահանջվում:


Նշենք, որ մասնագետների հավաստմամբ, հիվանդության բուժման տարբեր մեթոդներ կան. այս հիվանդության բուժման համար մարդուց պետք է հանել սթրեսը. այդ ժամանակ դրական արդյունքն ավելի հեշտ է ապահովել:

Սկզբնաղբյուր. panorama.am
Լուսանկարը. ivona.bigmir.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ